Նախագիծ՝ ռադիոհեքիաթ
Հեղինակ
Սխալ հեքիաթ
Կարմիր գլխարկը
Բարև ձեզ, սիրելի փոքրիկներ, նորից ռադիոհեքիաթի ժամն է: Այսօր ձեզ կներկայացնենք սխալ հեքիաթներ շարքից մի շատ սիրված հեքիաթ: Ուրեմն այսպես, սխալ հեքիաթ կարմիր գլխարկի մասին:
Ահա մի սենյակ, որտեղ պապիկը համակարգչի առջև թերթ է կարդում. երգելով ներս է մտնում մի փոքրիկ աղջիկ:
-Վա´յ,պապիկը: Պապի´կ,ի՞ նչ ես անում:
-Համացանցում թերթ եմ կարդում թոռնիկս:
-Պապի´կ,ինչ կլինի, միքիչ ինձ հետ խաղա, կամ էլ հեքիաթ պատմիր:
-Դե, ուրեմն նստի´ր: Ես
քեզ կպատմեմ Կարմիր գլխարկի հեքիաթը:
-Ուխ, ինչ
լավ է… նստեցի
պապիկ: Դե սկսիր:
-Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը Դեղին Գլխարկ:
-Ո´չ, Կարմի´ր:
-Ախ, հա, Կարմիր
Գլխարկ:Մայրիկը կանչում
է կարմիր գլխարկին և ասում` լսի´ր, Կանա´չ Գլխարկ…
-Դե ոչ, Կարմի´ր:
-հա հա՜, Կարմիր: Ուրեմն ասում է. Գնա´մորաքույր Աննայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:
-դե
Ո´չ,պապիկ,ասում է գնա տատիկի մոտ և տար նրան այս կարկանդակները:
-Դե լավ: Աղջիկը գնում է անտառ և հանդիպում ընձուղտին:
-Խառնեցիր իրար պապիկ: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:
-Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:
-էէէ, Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ու՞ր ես գնում:
-Ճի´շտ ես ասում թոռնիկս: Եվ Սև Գլխարկը պատասխանում է…
-չէէէ
պապիկ: Կարմիր գլխարկ էր, կարմիր, կարմիր:
-Այո´ կարմիր, և կարմիր գլխարկը պատասխանում է` գնում
եմ շուկա` տոմատ գնելու:
-ինչ շուկա է: Երազումդ
ես տեսել… Գնում եմ տատիկիս
մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:
-Ճիշտ է թոռնիկս: Եվ ձին ասում է…
-Ի՞նչ ձի այ
պապիկ: Գայլ էր ախր:
-Իհարկե,
թոռնիկս: Եվ
այսպես է ասում` կնստես 70 համարի երթուղայինը, կիջնես Ազատության
հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք
աստիճան և փող, աստիճանները թող մնան, փողը
վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:
-Պապի´կ, դու
ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց
միևնույնն է, ինձ համար ծամոն ես գնելու:
-Դե
լավ, վերցրու այս դրամը և գնա քեզ համար ծամոն գնիր:
-Լավ, ես գնամ, պապիկ: Իսկ դու նորությունները ընթերցելու փոխարեն հեքիաթ կարդա, որ
երեկոյան ինձ պատմես:
-Եղավ,թոռնիկս:
Հեղինակ
Եվ պապիկը վերադարձավ իր ընթերցանությանը,
բայց այս
անգամ նա սկսեց կարդալ հեքիաթներ, որպեսզի երեկոյան
պատմի թոռնիկին:
Комментариев нет:
Отправить комментарий