Իրավունքի հիմունքներ

  Մարդը   որպես  գործող  էակ  ինչպիսի  գործունեության                                      ձևերով է հանդես գալիս                                    
Մարդու առաջին գործնեության ձևը` դա  խաղն է ,որը իրականացնում է երեխան վաղ մանկությունից  սկսած: Մարդու երկրորդ  գործունեությունը՝ դա սովորելն է ուսում սռանալը: Այդ  տարիները  պատանեկության երիտասարդության տարիներն են:Մարդու  երրորդ գործունեության փուլը  դա՝  աշխատանքն է: Ամփոփում եզրակացություն՝ այսպիսով մարդը խաղացող է սովորող է և աշխատող էակ է:                                                                                                                   



Իրավունքի հիմունքներ

Իրավունքի հիմունքներ

1.Ինչ  է  իրավունքը
Իրավունքը  կարգավորում  է  հասարակական   հարաբերությունները:
2.Իրավունքի  ինչ  տեսակներ  գիտեք:
1.բնական  իրավունք
2.դրական իրավունք  (պոզիտիվ)
3.սուբյեկտիվ  իրավունք
Ինչ  է  բնական  իրավունքը:
Դա  այն  իրավունքն  է,  որը  մարդու  համար  դա  անօտարելի  է:
Օրինակ՝ Ապրելու,  ստեղծագործելու, քնելու   և  այլն:
Դրական  իրավունքը  դա  օրենսդրությունն  է:
Իսկ  սուբյեկտիվ  իրավունքը  դա  ծառի  ճյուղերն  են  այսինքն  մարդու  կողմից  ստեղծված  բարիքը, իսկ  ավելի  կոնկրետ,  երբ  մարդը  ստեղծում  է  արժեք:
Իրավունքի  կենսագործումը, ինչպես   է   դա   կենսագործվում:
1.համպարտադիր  բոլորի  համար:
Իրավունքի  կենսագործումը  երաշխավորված  է  պետական  հարկադրանքի  միջոցով:
Իրավունքի  նորմերի  հատկանիշները:
1.Արտահայտում   է  հանրության  շահերը
2.Ունի  պարտադրող  բնույթ:
3.Պետությունը  երաշխավորում  է   իրավունքի  նորմի կատարումը:
Իրավունքի  նորմի  կառուցվածքը:
1.հիպոթեզ-ենթադրություն
2.դիսպոզիցիա-կարգադրություն
3.սանկցիա-հարկադրանք
Հիպոթեզը-  Մարդկանց  մոտ  ծագում  է  իր իրավունքների ու  պարտականությունների  կատարումը:
Դիսպոզիցիա-Եթե  քաղաքացին  անձը  փորձում  է խախտել  օրենքըապա  նա  ենթարկվում  է կարգադրության:
Սանկցիա-Պետության կողմից  օրենքը  խախտած  անհատը  ենթարկվում   է   հարկադրանքի:Նրա  նկատմամբ  կիրառվում  են  պատժի  տարբեր  տեսակներ:
Պատժի  տեսակները:
Տուգանք, ազատազրկում (3 ամսյա  ժամկետից մինչև  ցմահ  ազատազրկում), արտաքսում, աքսոր,  պարսավանք:                                                                                                                                                                          


                  Հ.Հ օրենքը երեխայի իրավունքների մասին  

Այս օրենքը ընդունվել է 1996թ. մայիսի 29-ին:Օրենքի գլխավոր խնդիրն ու նպատակը երեխայի իրավունքների պաշտպանությունն է,որը երաշխավորվում է պետության կողմից:
Հոդված 1.
Երեխա է համարվում 18 տարին չլրացած ցանկացած անձ:
Հորդված 2.
Երեխայի իրավունքները սահմանվում են Հ.Հ սահմանադրությամբ,միջազգային պայմանագրերով և իրավական ակտերով:
Հոդված 3.
Երեխայի իրավունքների պաշտպանությունը իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը:
Հոդված 4.
Երեխաների իրավահասությունը:Ցանկացած երեխա հավասար իրավունքներ ունի,մյուս բոլոր երեխաների նկատմամբ,անկախ ազգությունից,ռասայից,սեռից,լեզվից,դավանանքից,սոցիալական ծագումից,կրթությունից,բնակության վայրից,երեխայի ծննդյան հանգամանքից,առողջական վիճակից: 


                                             

                          Աշխատանքային իրավունք

Աշխատանքային հարաբերություններ
Իրավական կարգավորումը,կողմերը 
1.Աշխատանքը և դրա իրավական կարգավորումը 

Աշխատանքը կարևոր դեր է խաղում հասարակության և մարդու կյանքում:Այն նախադրյալներ է ստեղծում մարդու մնացած իրավունքների համար:Այդ պատճառով արդի աշխարհում աշխատանքը ձեռք է բերել մեծ նշանակություն:Դրա համար գոյություն ունի աշխատանքային իրավունքի ճյուղ, որի նորմերը կոչված են ստեղծելու վարձու աշխատողների սոցիալական պաշտպանության իրավական կառուցակարգ:Աշխատանքային իրավունքի իրավական նորմերի համակցություն է , որը կարգավորում է մարդու աշխատանքի սահմանադրական իրավունքը:
Աշխատանքային իրավունքի հիմնական աղբյուրն աշխատանքային օրենսգիրքն է, որը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները՝ աշխատանքային պայմանագիրը, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը, աշխատանքի վճարումը, աշխատանքային կարգապահությունը, վեճերի լուծման կարգը և այլն:Աշխատանքային իրավունքի աղբյուր են նաև աշխատանքային պայմանագրերը:Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկություններից է աշխատանքի, դրա պայմանների սահմանման պայմանագրային բնույթը:Պայմանագրային կարգավորումը կատարվում է երկու մակարդակում:Առաջինը՝ անհատական աշխատանքային պայմանագիր,որը գործատուն կնքում է առանձին աշխատողի հետ:Երկրորդ ՝ կոլեկտիվ պայմանագիր, որը գործատուն կնքում է աշխատավորական կոլեկտիվի հետ:

2.Աշխատանքային Հարաբերությունների Կողմերը
Աշխատանքային են այն հարաբերությունները , որոնք հիմնված են աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա:Այդ հարաբերությունները ծագում են  սահմանված կարգով  կնքված աշխատանքային  պայմանագրի հիման վրա:Աշխատանքային իրավունքներ ունենալու  և  պարտականություններ  կրելու ունակությունը   հավասարապես  ճանաչվում   է Հ Հ  բոլոր  քաղաքացիների  համար:Աշխատողն օրենքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է , որը աշխատանքային  պայմանագրի  հիման վրա  գործատուի օգտին  կատարում  է  որոշակի  աշխատանք՝  ըստ  որոշակի  մասնագիտւթյան  որակաորման կամ  պաշտոնի: Մինչև  14  տարեկան  անձանց  հետ  աշխատանքային  պայմանագիր  կնքելը  կամ  նրանց  աշխատանքի  ներգրավելն  արգելվում է:Գործատուն  աշխատանքային  հարաբերության  այն  մասնակիցն  է,  որն  աշխատանքային  պայմանագրի  հիման  վրա  և (կամ) օրենքով  սահմանված  կարգով  օգտագործում  է  քաղաքացիների  աշխատանքը:Գործատուն  կարող է   լինել  աշխատանքային  իրավունակություն  և   գործունակություն   ունեցող  իրավաբանական  անձը:Գործատու  իրավաբանական   անձանց    աշխատանքային  իրավունակությունը   և  գործունակությունը  ծագում  է  դրանց  ստեղծման  պահից:Օրենսդրությամբ  նախատեսված  դեպքերում  որպես  գործատու  կարող  է  հանդես  գալ  աշխատանքային  պայմանագիր   կնքելու  իրավունք  ունեցող  այլ  սուբյեկտ  ( հիմնարկ,  պետական  կամ  տեղական  ինքնակառավարման  մարմին  և  այլն):Գործատու  կարող  է  լինել  նաև  ֆիզիկական  անձը:Աշխատողների  կոլեկտիվը  մասնակցում  է  աշխատանքային   հարաբերություններին  օրենքով  սահմանված  դեպքերում:Աշխատողների  կոլեկտիվ  կազմում  են  գործատուի  հետ  աշխատանքային  հարաբերությունների   մեջ  գտնվող  բոլոր  աշխատողները:Աշխատողների  կոլեկտիվն   իր  որոշումներն  ընդունում  է  աշխատողների  ժողովում  կամ  համաժողովում,  այսինքն ՝աշխատողների  ընտրած  պատվիրակների  ժողովում:Աշխատողների  ժողովն  իրավազոր  է,  եթե  դրան  մասնակցում  է  գործատուի  մոտ  աշխատողների  կեսից  ավելին,  իսկ  համաժողովը՝  աշխատողների   ընտրած  պատվիրակների  երկու  երրորդից  ավելին: Աշխատողների  ժողովի   որոշումները  կարող  են  ընդունվել  բաց  և   գաղտնի  քվեարկությամբ:

3.Կոլեկտիվ  Աշխատանքային  Վեճերի  Լուծումը
Աշխատանքային  վեճն. հասկացությունը , տեսակները ,  լուծման  փուլերը:Աշխատանքային  վեճն  աշխատողի  և  գործատուի  միջև  տարաձայնությունն  է,  որն  առաջանում  է  աշխատանքային  իրավունքների  և  պարտականությունների  կատարման  ժամանակ: Դրանք  լինում  են  կոլեկտիվ  և  անհատական:Կոլեկտիվ   աշխատանքային  վեճն արհեստակցական  միության  և գործատուի  կամ   կոլեկտիվ  պայմանագիր  կնքելու  իրավունք  ունեցող  կողմերի  միջև  տարաձայնություններն  են  կողմերի  ներկայացրած  ու  չբավարարված   պահանջներին  վերաբերյալ,  որոնք  ծագում  են  կոլեկտիվ  պայմանագրի  կնքման  առիթով  բանակցությունների  աշխատանքի  պայմանների  փոփոխման  կամ  նոր  պայմանների  սահմանման,  կոլեկտիվ  պայմանագրի  կնքման  և  կատարման  ընթացքում:Կոլեկտիվ  աշխատանքային  վեճերի  վերաբերյալ  գործատուին  կամ  կոլեկտիվ  պայմանագրի  կողմին  պահանջներ  առաջադրելու   իրավունք  ունեն  սոցիալական  կողմերը:Սոցիալական  գործընկերությունն  աշխատողների, գործատուների   իսկ  օրենքով  սահմանված  դեպքերում՝  ՀՀ   կառավարության  միջև  փոխհարաբերությունների  համակարգ  է: Հիմնական   սկզբունքներն  են   կողմերի  իրավահավասարությունը, կոլեկտիվ  բանակցությունների  ազատությունը,  պարտավորություններ   ստանձնելու   կամավորությունը  և  այլն: Սոցիալական  գործընկերության  կողմերն  են  աշխատողները՝  ի  դեմս  իրենց  ներկայացուցիչների: Սոցիալական  գործընկերությունը,  որպես  կանոն  իրականացվում  է  հետևյալ  ձևերով.  կոլեկտիվ  բանակցությունների  վարում՝  կապված  կոլեկտիվ  պայմանագրի  նախագիծ  կազմելու  և  կնքելու   հետ  փոխադարձ  խորհրդատվությունների   անցկացում  և  տեղեկատվության  փոխանակում:Կոլեկտիվ  աշխատանքային  վեճերի  քննունը   և  լուծումն  անցնում  է  երկու  փուլ.
1.վեճի  քննարկումը  հաշտեցման  հանձնաժողովում (այդ  թվում՝ միջնորդի  մասնակցությամբ),
2.վեճի  քննարկունը  դատարանում,
3.հնարավոր  է  վեճի  գործադուլի  միջոցով:
Կոլեկտիվ  աշխատանքային  վեճի  քննարկունը  հաշտեցման  հանձնաժողովի  կողմից  կոլեկտիվ  վեճերի  քննարկման  պարտադիր  փուլ  է: Այդ  հանձնաժողովները  ձևավորվում  են  կոլեկտիվ   աշխատանքային  վեճի  կողմերի   համաձայնությամբ՝  կողմերի  հավասար  թվով  ներկայացուցիչներից: Հաշտեցման  հանձնաժողովը  ստեղծվում  է   առաջադրված  պահանջները  մերժելու  մասին  գրավոր  որոշումը  պահանջներ  առաջադրած  կողմին  տրամադրելու  օրվանից  հետո՝ 7  օրվա  ընթացքում:Հաշտեցման  հանձնաժողովում  չլուծված  վեճը  կարող  է  քննարկվել  միջնորդի  մասնակցությամբ,  եթե  վեճը  վերաբերում  է  կոլեկտիվ  պայմանագրի  կնքմանը  կամ  փոփոխմանը: Կոլեկտիվ  վեճի  կեղմերը  3  աշխատանքային  օրվա  ընթացքում  հրավիրում  են  միջնորդ: Եթե  3  աշխատանքային  օրվա  ընթացքում  վեճի  կողմերը  ձեռք  չեն  բերում  համաձայնություն   միջնորդի   թեկնածության    վերաբերյալ  ապա  բանակցությունները   համարվում  են  ավարտված, իսկ  վեճը՝  չլուծված: Եթե  նիջնորդն  ընտրվում  է, ապա  նրա  և  վեճի  կողմերի  մասնակցությամբ  որոշված  կարգով   սկսվում  է  վեճի  քննարկումը  7  օրվա  ընթացքում: Կոլեկտիվ  աշխատանքային  վեճի  քննումը  դատարանում:Դատարանում  լուծվում են  կոլեկտիվ  պայմանագրի  կատարման  ընթացքային  վերահսկող  վեճերը:Այդպիսի  վեճի  վերաբերյալ  հաշտեցման  հանձնաժողովում  համաձայնություն   ձեռք  չբերելու  դեպքում  վեճի  կողմերը  տարաձայնությունների  վերաբերյալ  արձանագրությունը   կազմելուց  և  վեճը  չլուծվելու  ու  հաշտեցման  գործընթացն  ավարտելու  մասին  որոշումն  ընդունելուց  հետո  10  օրվա  ընթացքում  կարող  են  դիմել  դատարան:

Աշխատողներն  ունեն  գործադուլի  իրավունք:
Գործադուլը  մեկ  կամ  մի  քանի  կազմակերպությունների  աշխատողների  կամ    աշխատողների  խմբի  աշխատանքի  ժամանակավոր  դադարեցումն  է  այն  դեպքում, երբ  վեճը  հնարավոր  չի  եղել  լուծել:Գործադուլի  նպատակը  աշխատողների  շահերի  պաշտպանությունն  է: Գործադուլ  հայտարարելու իրավունք  ունի  արհմիությունը:Գործադուլն  արգելվում  է  ոստիկանությունում, զինված  ուժերում  և  նման  այլ  ծառայություններում  օրինակ (էլեկտրականություն, գազ, բուժ.օգնություն, տարերային  աղետի  գոտիներում)  ռազմական  կամ  արտակարգ  դրության  վայրերում:


     ՙ                      Աշխատանքային  պայմանագիր
1.Աշխատանքային  Պայմանագիր  Հասկացությունը
Աշխատանքային   պայմանագիրը  համաձայնություն   է   աշխատողի  և  գործատուի  միջև: Դրանով   աշխատողը   պարտավորվում  է   գործատուի  մոտ  կատարել  որոշակի  մասնագիտությամբ,  որակավորմամբ   աշխատանք՝  պահպանելով    աշխատանքային   կարգապահությունը: Գործատուն   պարտավորվում   է  աշխատողին  տրամադրել  պայմանագրով   որոշված  աշխատանքը,  վճարել  նրա  կատարած  աշխատանքի   համար   պայմանավորված  աշխատավարձը  և  ապահովել  պատշաճ   աշխատանքային   պայմաններ: ԱՊ  կնքելով  աշխատավորը   դառնում  է  գործատու  կազմակերպության   անդամը  և  ենթարկվում  է   աշխատանքային   կարգ  ու  կանոնին:
Աշխատանքային   պայմանագրի   կարևոր  հատկությունը  դրա  ազատությունն  է: Յուրաքանչյուր  ոք  ազատ  ընտրում  է  իր  աշխատանքային  գործունեության  վայրը  և   տեսակը,  ինճպես  նաև  կնքում  է  ԱՊ  և  կարող  է  ցանկացած  ժամանակ  օրենքով  սահմանված  կարգով  լուծել  այն: Աշխատանքային  պայմանագրի  բովանդակությունը  նրա  պայմանների  համակցությունն  է: Այդ  պայմանները  լինում  են  անմիջական  և  ածանցյալ: Անմիջական  պայմանները  սահմանվում  են  կողմերի  համաձայնությամբ,  իսկ  ածանցյալ  պայմանները  սահմանվում  են  օրենսդրությամբ:Ուստի  պայմանագիրը  կնքելու  պահից  այդ  պայմաններն   օրենքի  և  պայմանագրի  ուժով  պարտադիր  են  կատարման  համար:

2.Աշխատանքային  Պայմանագիր  Կնքելու  Կարգը
Աշխատանքային  պայմանագիր  կնքելու  գործընթացն  աշխատավորին  որպես  աշխատող  ընդունելն  է: ԱՊ-ն  կնքվում  է  գրավոր  ձևով՝  երկու  օրինակից,  կողմերի  ստորագրությամբ, մեկ   փասթաթուղթ   կազմելու  միջոցով: Այն  ստորագրում  են  գործատուն  կամ  նրա  ներկայացուցիչը  և  աշխատողը: Գործատուն   ընդունում  է   նաև   աշխատանքի   ընդունման   մասին  անհատական   իրավական  ակտ: Աշխատանքի   ընդունման  ժամանակ  գործատուն  պարտավոր  է   աշխատանքի  ընդունվող   անձին   ստորագրությամբ   ծանոթացնել   աշխատանքի   պայմաններին,  կոլեկտիվ   պայմանագրին  և   այլ   իրավական  ակտերին:
Աշխատանքի   ընդունման  ժամանակ  պահանջվող  փասթաթղթերը:Գործատուն պարտավոր է  պահանջել  հետևյալ  փաստաթղթերը                                         
 1.անձնագիր   
 2.աշխատանքային գրքույկ
 3.սոցիալական  քարտ
 4.կրթության  որակավորման  վկայական
 5.տեղեկանք  առողջական  վիճակի  մասին  և  այլն:
  
3.Աշխատանքային  Պայմանագրի  Փոփոխումը, Դադարունը  Աշխատանքային  իրավունքի  սկզբունքներից  է ԱՊ-ի   կայունությունը, այսինքն՝  անփոփոխելիությունը:Սակայն  օրենքով  նախատեսված  դեպքերում  դա  հնարավոր  է: Արտադրության  ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական  և  աշխատանքի  կազմակերպման  պայմանների  փոփոխման  դեպքում  թույլատրվում  է  փոփոխել  աշխատանքի  էական  պայմանները  Աշխատանքային   պայմանագիրը  դադարում  է, երբ  դրա  համար  կան  օրինական  հիմքեր:Պայմանագրի  դադարման  հիմքեր  են   համարվում  այն  կենսական  հանգամանքները, որոնք  օրենքը  ճանաչում  է  պայմանագրի  դադարման  համար  անհրաժեշտ  իրավաբանական   փաստ:     
        
                             Անհատական   Աշխատանքային   Հարաբերություններ    
1.Աշխատաժամանակ   և   Հանգստի  ժամանակ  
Աշխատաժամանակն  այն  ժամանակահատվածն  է,  որի  ընթացքում  աշխատողը  պարտավոր  է  կատարել  Ա.Պ-ով  նախատեսված  աշխատանքը,  ինչպես  նաև  դրան  հավասարեցված  այլ  ժամանակահատվածները: Աշխատաժամանակի  կառուցվածքը  սահմանվում  է  օրենքով, կոլեկտիվ  պայմանագրով  կամ  ներքին  իրավական  ակտերով: Աշխատաժամանակի  նորմալ  տևողությունը  չի  կարող  անցնել  շաբաթական   40 ժամից:  Ամենորյա  աշխատաժամանակի  տևողությունը  չի  կարող  անցնել  8  աշխատանքային  ժամից,  եթե   իրավական   նորմերով  և  կոլեկտիվ   պայմանագրով   չի   նախատեսված   այլ   բան:Արտաժամյա  աշխատանքը  թույլատրվում  է  օրենքով  սահմանված   բացառիկ   դեպքերում: Յուրաքանչյուր  ոք  ունի  հանգստի  իրավունք:Առանց   հանգստի   աշխատանքն  անհնարին  է: Սահմանադրությունը   երաշխավորում  է.                                                                 
ՙՙՙՙՙՙ՚՚՚՚՚՚՚՚Առավելագույն  աշխատաժամանակը, հանգստյան  օրերը  և  ամենամյա  վճարովի  արձակուրդի  նվազագույն  տևողությունը  սահմանվում  են  օրենքով: Հանգստի  ժամանակի  տեսակներն  են.
1.Հանգստանալու  և  սնվելու  համար   ընդմիջում:Տրամադրվում  է  աշխատանքային  օրվա  կեսին, սակայն  ոչ  ուշ  քան  աշքատանքը  սկսելուց  4 ժամ  հետո  (2 ժամից  ոչ  ավելի  և  կես  ժամից  ոչ  պակաս   տևողությամբ):
2.Լրացուցիչ  ընդմիջումները   տրամադրվում   են  մինչև  18  տարեկան  աշխատողներին՝  նվազագույնը  30  րոպ, իսկ  հատուկ  ընդմիջումները՝  հատուկ  պայմաններում  ( օրինակ՝  մտավոր  հուզական  գերլարված  վիճակում  գտնվող  աշխատողներին): 3.Աշխատանքային  օրերի  միջև  ընկած  անընդմեջ  հանգիստ:Դրա  տևողությունը  չի  կարող  պակաս  լինել  11  ժամից: 4.Ամենշաբաթյա  անընդմեջ  հանգիստ:Ընդհանուր  հանգստյան   օրը  կիրակին  է,  իսկ  հնգօրյա   աշխատանքային  շաբաթվա   դեպքում՝  նաև  շաբաթը: 5.Տոնական  և  հիշատակի  օրեր:Դրանք  օրենքով   սահմանված  են  որպես  ոչ  աշխատանքային  (Ամանոր, Սուրբ Ծնունդ  և  Հայտնություն, Բանակի  օր, Կանանց  տոն,  Ցեղասպանության  զոհերի  հիշատակի  օր,  Աշխատամքի  օր,  Հաղթանակի  և  Խաղաղության  տոն,  Հանրապետության  տոն,  Սահմանադրության  օր,  Անկախության   տոն): 6.Ամենամյա  արձակուրդ: Այս  արձակուրդն   օրերով   հաշվարկվող   ժամանակահատվածն   է, որը  տրամադրվում   է   աշխատողին   հանգստանալու  համար: Այդ  ընթացքում    պահպանվում   է  նրա  աշխատատեղը   (պաշտոնը),  վճարվում   է   միջին  աշխատավարձ:Ամենամյա  նվազագույն  արձակուրդի  տևողությունը  հնգօրյա  աշխատանքային   շաբաթվա  դեպքում  20  աշխատանքային  օր   է,  իսկ  վեցօրյա  աշխատանքային  շաբաթվա  դեպքում՝  24:  Կան  նաև   հղիության  և  ծննդաբերության  արձակուրդ,  ուսումնական  արձակուրդ:

Ուսումնական  արձակուրդ: Միջնակարգ  մասնագիտական   և  բուհ  ընդունվելու  նպատակով  քննություններին  նախապատրաստվելու  համար  աշխատողներին  յուրաքանչյուր   քննության  համար  տրամադրվում  է  եռօրյա  արձակուրդ: Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական  կամ  բուհում  սովորող  աշխատողներին  ուսումնական  հաստատության   միջնորդությամբ  տրամադրվում  է  ուսումնական  արձակուրդ՝  1)ընթացիկ  քննություններին   պատրաստվելու  և   հանձնելու   համար  յուրաքանչյուր   քննության    համար  3  աշխատանքային  օր,  2)ստուգարքներ  հանձնելու  համար  յուրաքանչյուր  ստուգարքի  համար  2   աշխատանքային   օր,  3)լաբորատոր  աշխատանքների  կատարման  համար՝  ուսումնական  պլանով   նախատեսված   օրերի   քանակով,  4)դիպլոմային  աշխատանքի  պաշտպանության   համար   30  աշխատանքային  օր,  5)պետական  ( ավարտական)  յուրաքանչյուր  քննության   նախապատրաստվելու   և   հանձնելու    համար   6   աշխատանքային   օր:                                                                                                                             
2.Աշխատանքային   Կարգապահությունը                                                                                      Աշխատանքային    կարգապահությունն   աշխատանքային   իրավական   նօրմերով,   կոլեկտիվ    և   աշխատանքային    պայմանագրերով,  գործատուի   ներքին   իրավական   ակտերով   սահմանված   վարքագծի    կանոններն   են,  որոնց   պարտավոր   են    ենթարկվել բոլոր  աշխատողները:Աշխատողը   պարտավոր  է   բարեխղճորեն    կատարել    ԱՊ-ով  ստանձնած   պարտավորությունները:Գործատուն   պաւտավոր   է  աշխատողին   ապահովել պայմանագրով   պայմանավորված   աշխատանքով   և   կազմակերպել   նրա  աշխատանքը,  նախատեսված   ժամկետում   և   սահմանված   չափով    վճարել    աշխատողի   աշխատավարձը:Գործատուն   կարող  է   կիրառել  խրախուսանքներ   աշխատանքային   պարտականությունները   բարեխիղճ   կատարելու  համար:Աշխատանքային   կարգապահության   խախտումը   և   պատասխանատվության  հիմքերը:  Խախտում   է   համարվում   աշխատողի   մեղքով  աշխատանքային   պարտականությունները    չկատարելու   կամ   ոչ   պատշաճ   կատարելը: Կարգապահական  պատասխանատվության  կարող  է   ենթարկվել   միայն   աշխատանքային   կարգապահությունը   խախտած   աշխատողը:Աշխատնքային  կարգապահությունը   խախտելու   համար    կարող   են   կիրառվել   հետևյալ   կարգապահական   տույժերը.  նկատողություն,  խիստ  նկատողություն, օրենքով    նախատեսված    հիմքերով   աշխատանքային   պայմանագրի   լուծում:Օրենքով   չնախատեսված   կարգապահական   տույժերի   կիրառումն   արգելվում   է:Կարգապահական տույժի   կիրառման   կարգը   և   ժամկետը: Մինչև   կարգապահական    տույժի   կիրառումը   գործատուն   պետք   է   աշխատողից   պահանջի    խախտման    մասին    գրավոր    բացատրություն: Եթե   գործատուի   սահմանած    ողջամիտ   ժամկետում    աշխատողն    առանց   հարգելի   պատճառների   չի    ներկայացնում     բացատրություն,  ապա   կարգապահական    տույժը   կարող   է   կիրառվել    առանց    բացատրության:Կարգապահական   տույժը   կարող  է   կիրառվել   խախտումը     հայտնաբերվելուց    հետո՝   մեկ    ամսվա   ընթացքում,  չհաշված   աշխատողի   ժամանակավոր    անաշխատունակության    պատճառով    բացակայության, գործուղման    կամ    արձակուրդի    մեջ   գտնվելու    ժամանակահատվածները: Կարգապահական    տույժը    չի   կարող   կիրառվել,   եթե   խախտումը    կատարելու    օրվանից    անցել   է   6   ամիս:                                                                                                           
3. Անհատական  Աշխատանքային  Վեճերի  Լուծումը                                                                    Անհատական   աշխատանքային  պայմանագրի   վերաբերյալ   վեճերը   ենթակա  են  քննության  դատարանում՝  քաղաքացիական  դատավարության  կարգով: Աշխատանքի  պայմանների  փոփոխման,  գործատուի  նախաձեռնությամբ   ԱՊ-ն  դադարեցնելու  կամ  այն  լուծելու  հետ  համաձայն  չլինելու   դեպքում   աշխատողը   համապատասխան  փաստաթուղթը  ստանալու  օրվանից  հետո  մեկ  ամսվա  ընթացքում  իրավունք  ունի   դիմելու   դատարան: Եթե  պարզվում  է,  որ   աշխատանքի   պայմանները   փոփոխվել  են, աշխատողի  հետ  ԱՊ-ն  լուծվել  է  առանց    օրինական     հիմքերի   կամ   օրենսդրությամբ     սահմանված   կարգի   խախտումով,   ապա   աշխատողի   խախտված  իրավունքները   կարող   են   վերականգնվել: Այդ  դեպքում   աշխատողի   օգտին   գործատուից   գանձվում   է  միջին   աշխատավարձը՝  հարկադիր   պարապուրդի   ամբողջ   ժամանակահատվածի   համար   կամ   աշխատավարձի   տարբերությունն    այն ժամանակահատվածի    համար ,   որի   ընթացքում   աշխատողը    կատարում    էր    նվազ   վարձատրվող    աշխատանք: Միջին  աշխատավարձը   հաշվարկվում    է   աշխատողի   միջին    օրական    աշխատավարձի    չափը   համապատասխան   օրերի   քանակով    բազմապատկելու    միջոցով:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ                                 ԵՎՐՈՊԱԿԱՆ   ՀԱՄԱԿԱՐԳԸ                           
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ   
 XXդ. առաջին կեսերից սկսվում է մարդու իրավունքների միջազգայնացումը, այսինքն՝ մարդու իրավունքների ամրագրումը պետությունների կնքած միջազգային պայմանագրերում: Միջազգային պայմանագրերը մարդու իրավունքների միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներն են, որոնց կնքումով մարդու իրավունքները դարձան համաշխարհային իրավական արժեք, վերածվեցին իրավական չափանիշների, որոնց պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները և պետությունները: Այսպիսով մարդու իրավունքներ ներպետական ոլորտից ներթափանցեցին միջպետական հարաբերությունների ոլորտ: Ուստի միջազգային իրավունքում որպես իրողություն առկա է նրա ոլորտներից մեկը՝ << մարդու իրավունքների միջազգային իրավունքը >>: Մարդու իրավունքների միջազգային իրավունքը նորմերի և սկզբունքների համակցություն է, որոնք որոշում են միջազգային հանրության համար միասնական մարդու իրավունքները և սահմանում են պետությունների պարտավորությունը՝ ամրագրելու ու երաշխավորել դրանք: Մարդու իրավունքների միջազգային իրավունքի սկզբունքներն են՝ մարդու իրավունքներն անօտարելի են ի ծնե պատկանում են նրան. մարդու իրավունքները հիմնված են հավասարության վրա. մարդու իրավունքները երաշխավորված են. մարդու իրավունքները համընդհանուր են. մարդու իրավունքները բարձրագույն արժեք են. մարդու իրավունքների իրականացորմը չպետք է խախտի այլոց իրավունքները. մարդու իրավունքներն անհամատեղելի են ցանկացած խտրականության հետ. մարդու իրավունքների հարգումը, պահպանումը, ապահովումը, պաշտպանությունը պետության պարտականությունն է:
 
2. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԱՐԳԵՐԸ  
Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կառուցակարգերը և կազմակերպությունները լինում են համաշխարհային և տարածաշրջանային: Դրանք մրցակիցներ չեն այլ լրացնում են մեկը մյուսին: Տարածաշրջանային կազմակերպությունների գործունեության կազմի մեջ մտնում են պետություններ, որոնք ունեն նմանատիպ մշկութային ավանդույթներ, կրոնական և պատմական արմատներ, նման տնտեսական և քաղաքական պայմաններ: Ներկայումս գործում են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական, ամերիկըան, աֆրիկյան և այլ համակարգերը: Հայաստանը ներգրավված է մարդու իրավունքների ապահովման, դրանց պաշտպանության չորս համակարգերում, որոնցից առաջինը՝ ՄԱԿ-ի համընդհանուր համակարգն է:Մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի համակարգը հիմնված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական համաձայնագրի վրա: Այս համակարգի կարևորագույն փաստաթղթերից են նաև Կտտանքների և անմարդկային կամ արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման եվրոպական համաձայնագիրը (1987 թ.),Եվրոպական սոցիալական խարտիան (1996 թ.), Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային համաձայնագիրը (1995 թ.):                                

Комментариев нет:

Отправить комментарий