Նախագծեր

Նախագիծ՝  ռադիոհեքիաթ



                      Սխալ   հեքիաթ    
                   Կարմիր   գլխարկը


   Հեղինակ

Բարև  ձեզսիրելի  փոքրիկներնորից  ռադիոհեքիաթի  ժամն  է: Այսօր ձեզ  կներկայացնենք  սխալ  հեքիաթներ  շարքից  մի  շատ  սիրված  հեքիաթ: Ուրեմն  այսպեսսխալ  հեքիաթ  կարմիր  գլխարկի  մասին:

Ահա  մի  սենյակորտեղ  պապիկը  համակարգչի  առջև  թերթ  է  կարդում. երգելով  ներս  է  մտնում  մի փոքրիկ  աղջիկ:

-Վա´յ,պապիկը: Պապի´կ,ի՞ նչ ես անում:
-Համացանցում թերթ եմ կարդում թոռնիկս:
-Պապի´կ,ինչ կլինի, միքիչ ինձ հետ խաղա, կամ էլ հեքիաթ պատմիր:
-Դե, ուրեմն նստի´ր: Ես քեզ կպատմեմ Կարմիր գլխարկի հեքիաթը:
-Ուխ, ինչ լավ է… նստեցի պապիկ: Դե սկսիր:

_Ուրեմն
այսպես թոռնիկս լսիր:
-Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը Դեղին Գլխարկ:
-Ո´չ, Կարմի´ր:
-Ախ, հա, Կարմիր Գլխարկ:Մայրիկը կանչում է կարմիր գլխարկին և ասում` լսի´ր, Կանա´չ Գլխարկ
-Դե ոչ, Կարմի´ր:
-հա հա՜, Կարմիր: Ուրեմն ասում է. Գնա´մորաքույր Աննայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:
-դե Ո´չ,պապիկ,ասում է գնա տատիկի մոտ և տար նրան այս կարկանդակները:
 -Դե լավ: Աղջիկը գնում է անտառ և հանդիպում ընձուղտին:
-Խառնեցիր իրար պապիկ: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:
 -Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:
 -էէէ,  Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ու՞ր ես գնում:
-Ճի´շտ ես ասում թոռնիկս: Եվ Սև Գլխարկը պատասխանում է
-չէէէ պապիկ: Կարմիր գլխարկ էր, կարմիր, կարմիր:
-Այո´ կարմիր, և կարմիր գլխարկը պատասխանում է` գնում եմ շուկա` տոմատ գնելու:
 -ինչ շուկա է: Երազումդ ես տեսելԳնում եմ տատիկիս մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:
-Ճիշտ է թոռնիկս: Եվ ձին ասում է
-Ի՞նչ ձի այ պապիկ: Գայլ էր ախր:
 -Իհարկե, թոռնիկս: Եվ այսպես է ասում` կնստես 70 համարի երթուղայինը, կիջնես Ազատության հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք աստիճան և փող, աստիճանները թող մնան, փողը վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:
-Պապի´կ, դու ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց միևնույնն է, ինձ համար ծամոն ես գնելու:
 -Դե լավ, վերցրու այս դրամը և գնա քեզ համար ծամոն գնիր:
-Լավ, ես գնամ, պապիկ: Իսկ դու նորությունները ընթերցելու փոխարեն հեքիաթ կարդա, որ երեկոյան ինձ պատմես:
-Եղավ,թոռնիկս:
Հեղինակ

Եվ պապիկը վերադարձավ իր ընթերցանությանը, բայց  այս  անգամ  նա  սկսեց  կարդալ  հեքիաթներ, որպեսզի  երեկոյան  պատմի  թոռնիկին:

Комментариев нет:

Отправить комментарий