Հատուկ մանկավարժություն արտաբանություն

                 

Խոսքի զարգացման կրիտիկական փուլերը

Առանձնացնում են խոսքի  զարգացման 3 կրիտիկական փուլեր.
Առաջին փուլ / 1-2 տարեկան/ , երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Այդ տարիքում տեղի է ունենում խոսքային գոտիների առավել ինտենսիվ զարգացում` մասնավորապես Բրոկի կենտրոնի, որի կրիտիկական շրջանը համարվում է երեխայի  կյանքի 14-18 –րդ ամիսները: Ցանկացած, նույնիսկ աննշան, անբարենպաստ գործոն կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:
Երկրորդ փուլ / 3 տարեկան /, երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը` տեղի է ունենում անցում ` իրավիճակային խոսքից կոնտեքստային խոսք, ինչը պահանջում է ԿՆՀ-ի աշխատանքի մեծ համաձայնեցվածություն / խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն/:
ԿՆՀ-ի աշխատանքում, նեյրոէնդոկրին և անոթային կարգավորման մեջ առաջացած որոշ անհամաձայնություն բերում է վարքի փոփոխություն, նկատվում է համառություն, կամակորություն, նեգատիվիզմ և այլն: Այդ ամենը բերում է խոսքային համակարգի մեծ խոցելիության: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում: Երեխան հրաժարվում է խոսքային հաղորդակցումից, առաջանում է բողոքարկման ռեակցիա: Այս փուլում կակազության առաջացումը կարող է պայմանավորված լինել խոսքի ֆունկցիոնալ համակարգի առանձին օղակների և հոգեկան ֆունկցիաների անհավասարաչափ հասունացմամբ: / գրականության մեջ հայտնի է «Էվոլյուտիվ կակազություն» անվանմամբ/:
Երրորդ փուլ / 6-7 տարեկան/` գրավոր խոսքի զարգացման սկիզբ: Այս ժամանակ մեծանում է երեխայի ԿՆՀ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և նրա հանդեպ չափից ավելի պահանջները նորից կարող են հանգեցնել տարբեր բնույթի խոսքային խանգարումների` կակազություն, դիսգրաֆիա և այլն:


Խոսքի զարգացման փուլեր




Երեխաների խոսքը զարգանում է աստիճանաբար` անցնելով մի շարք փուլեր: Ահա դրանք:
1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ
Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:
2. Թոթովանքի փուլ
Թոթովանքի շրջանն սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքի փուլով սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր վանկային մեխանիզմի ձևավորումը: Այն կարևոր նախադրյալ է խոսքային մյուս մեխանիզմների ձևավորման համար: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: Ձևավորվում է աուտոէխոլալիա, երբ նա կրկնում է իր իսկ ասածը: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):
3. Պասիվ խոսքի փուլ
Մինչև մայրենի լեզվով առաջին բառերն արտասանելը երեխան անցնում է խոսքի զարգացման ևս մեկ փուլ: Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում նորմալ զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականումերեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:
4. Ակտիվ արտաքին խոսքի փուլ
Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1. Իրադրական խոսքի ենթափուլ
2. Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ
Իրադրական խոսքի ենթափուլ
Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասն սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:
Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո կամ հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:
Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը
Խոսքի զարգացման այս փուլն սկսվում է 1.5- 2 տարեկանից: Երեխան արդեն կարողանում է կազմել 2 բառից` սովորաբար ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասություններ: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է: Ժ. Պիաժեն, հետո նաև Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է: Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացությանը, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք: Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքը անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:
5. «Ի՞նչ է» և «ինչո՞ւ» հարցերի փուլ
Մոտավորապես 2-2.5 տարեկանից սկսած երեխան բազմաթիվ հարցեր է տալիս շրջապատող առարկաների և երևույթների մասին: Սկզբնական շրջանում այդ հարցերը հիմնականում առարկաների անուններն իմանալու խնդիրն են լուծում և ունենում են «ի՞նչ է սա» ձևը: Երեխան նմանատիպ հարցեր է տալիս, ընդ որում` նույն առարկայի անունը նա կարող է հարցնել մի քանի անգամ: Այդ ձևով նա ոչ միայն ստուգում է իր իմացածը, այլև հաղորդակցվում է մեծահասակների հետ: 3-3.5 տարեկանում երեխայի հարցերի բնույթն արդեն փոխվում է: Նա ցանկանում է իմանալ ոչ միայն առանձին առարկաների անունները, այլև դրանց ծագումը` ով է դրանք գնել, ինչի համար և այլն: Այլ կերպ ասած` նրան արդեն հետաքրքրում են առարկաների և երևույթների պատճառահետևանքային կապերը: Այս շրջանում շատ կարևոր է ծնողների վերաբերմունքը երեխայի հարցասիրության նկատմամբ: Նրանք պետք է հնարավորին չափով բավարարեն երեխայի հետաքրքրասիրությունը, քանի որ պատասխանելուց հրաժարվելը երեխային կզրկի գիտելիքներից և աստիճանաբար կհասցնի հետաքրքրասիրության նվազման: Եթե ծնողը չգիտի երեխայի հարցի պատասխանը, ապա չպետք է կեղծ պատասխան հորինի. ավելի լավ է պատասխանել իմանալուց հետո:
6. Խոսքի զարգացման գերագույն փուլ
Կան երեխայի խոսքի զարգացման գերագույն փուլեր, որոնց իմացությունը մեծ նշանակություն ունի: Դրանք այն փուլերն են, որոնց ընթացքում երեխայի խոսքի զարգացումը խիստ արագանում է: Դրանցից առաջինն սկսվում է 2-2.5 տարեկանում և տևում է մինչև 6-7 տարեկանը: Պարզվում է, որ եթե այս փուլը լիարժեք չի օգտագործվում մայրենի լեզվի յուրացման համար, ապա հետագայում կորցրածը լրիվ փոխհատուցելն անհնարին է դառնում: Ընդ որում` խոսքի ոչ լիարժեք զարգացումը հանգեցնում է իմացական ոլորտի զարգացման դանդաղեցման: Երեխան մայրենի լեզուն յուրացնում է մինչև 5-6 տարեկանը:
7. Բարդ նախադասությունների և քերականության յուրացման փուլ
Արդեն 2 տարեկան երեխան, որի խոսքին բնորոշ են առանձին բառերը և պարզ նախադասությունները, երբեմն կարող է օգտագործել նաև 3 կամ ավելի բառերից կազմված նախադասություններ: 2.5-3 տարեկան երեխաներն իրենց մտքերն արտահայտում են բավականին բարդ նախադասություններով: Երեխայի խոսքի քերականությունը կարելի է ուսումնասիրել սկսած այն պահից, երբ նա առաջին անգամ կապակցում է բառերը: Այդ պահից երեխայի խոսքը կառուցիկ է դառնում, կանոնավոր, սակայն կառուցվածքները տարիքին զուգընթաց փոփոխվում են: Սկզբնական փուլերում երեխայի խոսքի կառուցվածքը չի համընկնում մեծահասակի խոսքի կառուցվածքին: Այդ շրջանում երեխայի խոսքում գերակշռում են առանցքային կամ հիմնական բառերը (էլի տուր, էլի կարդա, էլի թռցրու): Նման բառերի թիվը դանդաղ է աճում` ամսական 4-5 բառով: Այս տարիքում հանդիպում են նաև ենթակա-ստորոգյալ պարզ կառուցվածքով բազմաթիվ նախադասություններ: Սկսած այն պահից, երբ երեխան սկսում է 2–ից ավել բառերով կազմված նախադասություններ գործածել, արդեն հնարավոր է դրանք վերլուծել ըստ խոսքի մասերի: Այսպիսով, 2-3 տարեկանում նախադասություններ կազմելիս երեխան ենթագիտակցորեն ելնում է որոշակի քանակական սկզբունքներից: Դրա շնորհիվ էլ նրա նախադասությունները որոշակի կառուցվածքներ են, այլ ոչ թե բառերի պարզ շարքեր:



                  Խոսքի  ընդհանուր  թերզարգացում


Խոսքի  ընդհանուր  թերզարգացման  ժամանակ  տուժած  են  խոսքային  համակարգի  բոլոր  բաղադրիչները, խոսքի  հնչյունային  կողմը  բառապաշարը  և  քերականական   կողմը: Այս  դեպքում  պահպանված  են  լինում  ֆիզիկական  լսողությունը  և  ինտելեկտը:Առաջացման  պատճառները  բաժանվում  են երկու  մեծ  խմբի՝ կենսաբանական  և  սոցիալական:Կենսաբանական  պատճառներին  կարելի  է  դասել  մոր  տարած  տարբեր  տիպի  ինտոկսիկացիաները  և  ինֆեկցիաները,  մոր  և  պտղի   արյան   անհամատեղելիությունը  ըստ  ռեզուս  գործոնի:Հղիության  ընդացքի  տարբեր  պաթոլոգիաներով,  երեխայի  ԿՆՀ-ի  հիվանդությունները  և  ուղեղի  տրավմաները  կյանքի  առաջին  տարիներին:Սոցիալական  պատճառներին  կարելի  է  դասել  անհաջող   բարձիթողի  սոցիալական  պայմանները,  որտեղ   երեխան  կրթվում  և  դաստիրակվում  է,  ինչպես  նաև  խոսքի  սենզիտիվ   շրջանում  ոչ  ադեկվատ  խոսքային  և  հոգեկան  միջավայրի   առկայությունը:Ըստ  խոսքի  զարգացման   ախտահարման   աստիճանի  առանձնացնում  ենք  ԽԸԹ-ի  երեք  մակարդակ:ԽԸԹ-ի  առաջին  մակարդակում  երեխաների  մոտ  կամ  խոսքը  լրիվ  բացակայում  է  կամ  առկա  են  խոսքի  որոշ  տարրեր:Ակտիվ  բառապաշարը  ներառում  է  մի  քանի  ձայնարկություններ  կամ  թոթովանքային  բառեր,  որոնք  հաճախ  զուգակցվում  են  ժեստերով   և  միմիկայով:ԽԸԹ-ի  երկրորդ  մակարդակը  բնութագրվում  են   համեմատաբար  ծավալուն   խոսքային   միջոցների  կիրառումով  այս  մակարդակում  երեխան  օգտագործում  է  բայեր,  անձնական  դերանուններ,  գոյականներ  սակայն  օգտագործվող  բառերը  բնութագրվում  են  ոչ  ճիշտ  իմաստով  և  հնչյունային  ձևավորումով:Թեև  հարուստ  է  բառապաշարը,  միևնույնն  է  կատարվում  է  բառի  փոխարինումներ:Երրորդ  մակարդակում  խոսքը  դառնում  է  ավելի  ծավալուն,  բացակայում  են  կոպիտ  բառաքերականական  խանգարումները,  հարստանում  է   երեխայի   ակտիվ  բառապաշարը  սակայն   առկա  է  հնչյունավանկային  աղավաղումների  և  հնչառտաբերական  խանգարումներ:ԽԸԹ-ի  երրորդ  մակարդակում  օգտագործելով  կապակցված  խոսքից  դժվարանում  են  երբ  օգտագործում  են  պատճառահետևանքային  կապով,  տարածական  ընկալման  իմաստով  նախադասություններ:ԽԸԹ-ի  շտկողական  աշխատանքները  կազմակերպելիս,  մոտեցումը  կրում  է  կոմպլեքսային  բնույթ՝ լոգոպեդ, բժիշկ, հոգեբան  միասնական   մոտեցում:Լոգոպեդական  աշխատանքները  կազմակերպելիս  պետք  է  հաշվի  առնել  հետևյալ  սկզբունքները՝
1.հնարավորինս  շուտ  սկսել
2.Երեխայի  համար  ստեղծել  բարենպաստ  պայմաններ. առաջին   հերթին  բացառել  սոցիալական  միջավայրից  եկող  բացասական  ազդակները  (չխոսել  երեխայի  մոտ  իր  խնդիրներից,  չծաղրել)
3.անհրաժեշտ  է  ապահովել  խոսող  երեխաների  միջավայրով,  անխոս  երեխայի  տարիքից  ավելի  ցածր  տարիքային  ցենզով
4.հաշվի  առնել  օնտոգենետիկական  սկզբունքը՝  թոթովանք, բառ, բառակապակցություն
5.միաժամանակ  հարստացնել  բառապաշարը  ձևավորել  կապակցված  խոսք
6.աշխատանքի  ժամանակ  հաշվի  առնել  նյարդային  համակարգը  և  հոգեկան  ստատուսը
7.աշխատանքի  ժամանակ  ապահովել  շատ  անալիզատորների  ներգրավում 
8.հաշվի  առնել   անհատական  մոտեցման  սկզբունքը:


                                         

                                  Մեր   այցը   պարտեզ

Մենք 3-րդ  կուրսի  ուսանեղներով   գնացինք  պարտեզ,  Ինգայի  և  Լիլիթի  խումբ  որպեսզի  սաների  հետ  խաղանք  զարգացնող  խաղեր: Երեխաները  տեսնելով  մեզ  շատ  ուրախացան, քանի  որ  դա  մեր  առաջին այցը  չէր, մենք  նմանատիպ  ուսուցողական  նախագծերով   էլի  իրենց  մոտ  եղել  էինք:

       Զարգացնող   խաղեր  
 1.Խաղի  համար  մեզ  անհրաժեշտ  եղավ  (Kinder)  ձվիկներ,  որոնց  մեջ  լցրել  էինք  շրխկան  առարկաներ՝  կոպեկներ, բրինձ, ոսպ, կտրատած  փայտիկներ, սիսեռ և  այլն:                   

Խաղի  կանոնները

Երեխաներին  ցույց  տվեցինք  բոլոր  առարկաները  և  շրխկան 
մյուս  պարագաները: Շրխկացնելիս  լսում  էին  ձայները  և  փորձում   ձվիկները  խառնելուց  հետո  ձայնով  գուշակել  յուրաքանչյուր  ձվիկի  պարունակությունը:Նման  խաղը  և  հաճելի  է  և  ուսուցողական,  զարգացնում  է  երեխաների  ուշադրությունը, մանր մոտորիկան, լսողական  հիշողությունը  
և  ճանաչողական  հմտությունները:






2.Խաղը  կոչվում  է  փայլաթիթեղով (фольга) խաղ:Մեզ  պետք  են  փայլաթիթեղ  և  տարբեր  խաղալիքներ:


                                       Խաղի  կանոնները
Նախ  ծանոթացնում  ենք  խաղալիքների   հետ, հետո  փայլաթիթեղով  փաթաթում  խաղալիքները, փաթաթելուց  հետո  երեխաները  այնպես  պետք  է  բացեն փայլաթիթեղը,  որ  այն  չպատռվի: Խաղը  շատ  հետաքրքիր  է, կարելի  է  կազմակերպել  նաև  տան  պայմաններում, փեռքի  տակ  եղած  պարագաներով: Խաղի  մեջ  հիմնականում  գործածվում  են  մանր  մոտորիկան  և  ճանաչողական  հմտությունները: Նմանատիպ  շատ  ուրիշ   խաղեր  կարելի   է  կազմակերպել, որոնք  կզարգացնեն  և  կուսուցանեն  երեխաներին: 







3.Խաղը  սպունգանկարչությունն  է, որը  երեխաների  ամենասիրելի   խաղն  է: Խաղի  համար  անհրաժեշտ  է  սպունգ, տարբեր  գույների  ներկեր  և  ուրվագծված  պատկերներ:


                             Խաղի  կանոնները
Երեխաները   ծանոթանում   են   նկարներին  հետո  սպունգներով   ներկում  են   ուրվագծված   հատվածը, բարձրացնելով   ուրվագծված  թուղթը   ստանում  են  գեղեցիկ  և   գունեղ  նկարներ: Խաղը  կզարգացնի  ճանաչողական  հմտությունները,  կծանոթացնի  գույներին  կզարգացնի  ուշադրությունը: Այ  այսպիսի  գեղեցիկ  և  ուսուցողական  օր  անցկացրեցինք   փոքրիկների  հետ:













Մոտորիկան  զարգացնող  խաղեր

Հատուկ մանկավարժություն արտաբանություն

Օլիգոֆրենո մանկավարժությունը կապը խնդիրները
առարկան:

Զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների 
հոգեֆիզիկական զարգացման
առանձնահատկություններով և նրանց կրթության
առանձնահատկությունով:
Կապը-մանկավարժությունհատուկ հոգեբանություն,բժշկությանանատոմիաֆիզիոլոգիա,նյարդաբանության:
Օլիգոֆրենո մանկավարժության հետ դրված է խնդրիբացահայտումը:
Առաջացման պատճառը և ժամանակի 
բացահայտումը:
Խնդրի շտկում:
Անհատական մոտեցում:
Ֆիզիկականգիտական,  բարոյագիտական:
Աշխատանքի ուսուցում:
Օլիգոֆրենոյի առաջացման պատճառը:Օլիգոֆրենյանճանաչողության գործունեության կայուն 
խանգարումն էորը առաջանում է գլխուղեղի 
խանգարման պատճառով :
Օլիգո-փոքր   ֆրենո-ուղեղ:
Բնածին և ձեռքբերովի:
Բնածին-ժառանգություն քրոմոսային և հղիության ոչնոռմալ 
ընթացքը:
Ձեռքբերովի-ծննդաբերության ընթացքումինֆեկցիոն 
հիվանդությունները:

Զարգացման առանձնահատկությունները:

Գործունեություն
Նորմալ
Մտավոր
առողջ  ժպիտ
2-3 ամսեկան
1,5-1,6 տարեկան
գլխի  ուղիղ  դիրք
2 ամսեկան
5-7 ամսեկան
ձայնի աղբյուր
2-3 ամսեկան
1 տարեկան
ուշադրություն
4-5 ամսեկան
2 տարեկան
բլբլալ
5-6 ամսեկան
2 տարեկան
նստել
6 ամսեկան
1 տարեկան
քայլել
8-12 ամսեկան
1-2 տարեկան
խոսել
10-12 ամսեկան
2-2,5 տարեկան
շարժական խաղեր
10-11 ամսեկան
2-2,5 տարեկան
մտածված գործողություն
1 տարեկան
2-3 տարեկան

Հատուկ մանկավարժությունը գիտություն է մտավոր ևֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների
հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների,
նրանց կրթության և դաստիարակության 
օրինաչափությունների և մեթոդների մասին:

Հատուկ մանկավարժության օբյեկտը այն երեխան է,
որը ունի հոգեֆիզիոլոգիական խնդիրներ:

Առարկան զարգացման տարբեր խնդիրներ ունեցող
երեխայի ուսուցումն ու դաստիարակումն է:

Հիմնական նպատակը երեխայի անհատական
զարգացման խնդիրների բացահայտումըև վարքի
ֆունկցիոնալ խանգարումների շտկումը:
Կապը այլ գիտությունների հետմանկավարժություն,հոգեբանությունբժշկությունկենսաբանություն,
տեխնիկական և հասարակական գիտություններ:

Հիմնական խնդիրներըուսումնասիրելբացահայտել,մշակել ու շտկել:
Հատուկ մանկավարժությունը ունի իր
բնագավառները:

1.Օլիգոֆրենո մանկավարժություն (մտավոր)
2.Սուրդո մանկավարժություն (լսողական)
3.Տիֆլո մանկավարժություն (տեսողական)
4.Լոգոպեդիա (խոսքային)

Հատուկ մանկավարժության հիմնական
հասկացություններն են ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ,
ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁՀԱՏՈՒԿ
ԿԱՐԻՔԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ 
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ, ՇՏԿՈՒՄ:

Հատուկ մանկավարժության հիմնական սկզբունքներնեն՝
Շտկողական ուսուցմանը և դաստիարակությանը
ուղղված սկզբունք:
Ախտորոշմանն ուղղված համալիր մոտեցման
սկզբունք:Խանգարված ֆունկցիայի վաղ բժշկահոգեբանամանկավարժական(ԲՀՄշտկման սկզբունքը:
Զարգացման խանգարում ունեցողների
նախադպրոցականդպրոցական և մասնագիտական
ուսուցման անընդհատության սկզբունք:

 Օլիգոֆրենոն իր մեջ  ներառում է 3 մակարդակ միջին, ծանր և թեթև, օլիգոֆրենիայի ծանր տեսակը կոչվում է ապուշություն, (առաջացել է հունարեն այդիոս բառից):Ծանր տեսակը մեծ մասամբ պառկած են չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղվաց  խոսքը,  իրենք  էլ  խոսք չունեն: Չեն  զգում  քաղցը,  ունենում են  ագրեսիվ  պահվածք,  որպես  կանոն  ապրում են  8-10  տարի: Միջին տեսակը  կոչվում է  իմբեցիլություն ( հունարեն  հենարան բառից)  կարելի է  սովորեցնել տարրական  գիտելիքներ 10-15 տառ միջիը  մինջև 10 հաշվել  և  տարրական  մաթեմաթիկական  գործողություններ:Թեթև  տեսակը  կոչվում  է  դեբիլություն, ընդունակ  են  ուսուցման  և  դաստիրակության  ընկալում  են  իրենց  ուղղված  խոսքը,  ունեն  խոսքային  խնդիրներ՝  աղքատ  բառապաշար  և  կապակցված  խոսք:   



Դաունի  սինդրոմ



Այս  սինդրոմը  առաջին  անգամ  1866թ. նկարագրվել  է  Լանգթոմ  Դաունի  կողմից (մոնղոլոիզմ)  անվան  տակ:Դաունի  սինդրոմը  բոլորից  հաճախ  հանդիպող  քրոմոսոմային  հիվանդություններից  է  նորածինների  մոտ  դրսևորման  հաճախականությունը  կազմում  է  1հարաբերած700-ի, իսկ մտավոր  հետամնացների  մոտ  10  տոկոս: Այս հիվանդության  ախտորոշումը  դրվում  է  ծնվելուց  անմիջապես  հետո,  ըստ  դեմքի  բնորոշ  գծերի՝  թեք  դասավորված  աչքեր,  լայն  քթարմատ, աչքի  ներս  ընկած  հատվածում  մաշկի  ծալվածքով  բացի  այս  ամենից  գանգի  փոքր  չափսեր  դեֆորմացված  ականջներ  խոշոր  լեզու  և  ծռմռված  ճկույթներ:



Հենց  կյանքի  առաջին  տարում  նկատվում  է  հոգեկանի  և  մոտորիկայի  հետ  ընկնելը: Այս  երեխաները  ուշ  են  նստում,  քայլում  և  հաճախակի  հանդիպող  անոմալյաներից  է  սրտի  արատը:Այս  երեխաները  ունեն  թույլ  իմունիտետ  հատկապես  ծանր  են  տանում  ինֆեկցիոն  հիվանդությունները  վաղ  մանկական  հասակում:Դաունի  սինդրոմով  երեխաների  91%  ունի  միջին  աստիճանի  մտավոր  հետամնացություն  6,5%  թեթև  այսինքն  ապուշություն,  իսկ  2,5%  խորը  մտավոր  հետամնացություն:Այս  երեխաները  ունակ  են  սովորելու, մեծ  մասամբ  նրանց  մոտ  նկատվում  է խոսքի  խնդիրներ  ունեն  աղքատիկ  բառաբաշար  և  առտաբերական  խնդիրներ,  այդ  պատճառով  խորհուրդ  է  տրվում  վաղ  հասակից  աշխատանք  լոգոպեդի  հետ: Տուժած  է  լինում  նաև  խոշոր  և  մանր  մոտորիկան  նպատակահարմար  է աշխատանքը  ֆիզիոթերապեվտի  հետ: Հայտնի  է  որ  դաունի  սինդրոմով  երեխաների  ծնվելու  հավանականությունը  կախված  է  մոր  տարիքից  մինջև  25  տարեկան  կանանց  մոտ  այս  սինդրոմով  երեխայի  ծնվելու  հավանականությունը  1հ 1400-ի  է,  մինջև  30 տարեկան  1հ 1000-ի, մինջև  35 տարեկան  1հ 350-ի  մինջև  42  տարեկան  1հ 60-ի,  մինջև  49  տարեկան  1հ 12-ի: Դաունի  սինդրոմով  երեխայի  ծնվելու  պատճառ  կարող է  հանդիսանալ  ազգակցական  ամուսնությունը, նրանց  կյանքի  տևողությունը  միջինում  50  տարի է,  շատերը  կարող են  ամուսնանալ  սակայն  տղամարդկանց  մոտ  նկատվում  է  անպտղություն  իսկ  կանանց  35-ից  50%  ունենում  են  այս  սինդրոմով  կամ այլ  անոմալյաներով  երեխաներ:


 




             

              Էպիլեպսիա ( ընկնավորություն)  

 

Էպիլեպսիա ( ընկնավորություն)
Համաշխարհային  վիճակագրության  համաձայն  էպիլեպսիայով  հիվանդ  է  ողջ  բնակչության  0,5-0,9 %: Հիվանդների  քանակը  կտրուկ  աճում  է  պատերազմներից  և  ծանր  ցնցումներից՝  <<վնասվածքային  համաճարակներից>>  հետո:  Մինչև  5  տարեկան  երեխաների  6-7%-ի  մոտ  հանդիպում  են  մեկից  մի  քանի  էպիլեպտիկ  նոպաներ: Հիվանդությունը  կարող  է  զարգանալ  ցանկացած  տարիքում,  սակայն  75%-ում  այն  սկսում  է  մինչև  20  տարեկանը: Տղամարդկանց   և  կանանց   մոտ  էպիլեպսիան  հանդիպում  է  միևնույն   հաճախականությամբ: Հիվանդների  նվազագույնը  30%-ի  մոտ  ժամանակի   ընթացքում   առաջանում  են  հոգեկան  խանգարումներ  և  ամենից  հաճախ  էպիլեպսիայի  ախտանշային  ձևերի  դեպքում: Մեկական  կամ  պատահական  նոպաները  չեն  համարվում  էպիլեպսիա.  դրանք  հանդիսանում  է  նորմայի  սահմաններում   գտնվող  ռեակցիաներ,  որոնք  որոշակի  պայմաններում   կարող  են  առաջանալ   ցանկացած  մարդու  մոտ,  երբ  գլխուղեղի  կեղևի  ցնցումային  շեմը   ցածր   է: Մանկական  տարիքում  էպիլեպտիկ   նոպաները  հանդիպում   են  6-8  անգամ  ավելի  հաճախ,  քան  մեծահասակների  մոտ: Եթե  էպիլեպսիան   սկսվում  է  մինչև  5  տարեկանը,  ապա  երբեմն   գրանցվում   են  բուժման  դեպքեր:Էպիլեպսիան  խրոնիկ  նյարդահոգեբանական   հիվանդություն  է,  որը  արտահայտվում  է  նոպաների  ձևով: Եթե  հիվանդությունը  ծանր  է  և  ընթացքը  երկար  է  տևում  առաջանում  են  մի  շարք  բացասական  հետևանքներ՝  բնավորության  փոփոխություններ  և  մտավոր  հետամնացություն:  Տարբերում  են  2  տեսակետ. 1.տարածվող  որը  ընդգրկում  է  ամբողջ  օրգանիզմը, 2. մասնակի  և  էպիլեպտիկ  պրոցեսի  մեջ  ընդգրկվում  են  մարմնի  մկանների  առանձին  խմբերը: Մեծ  էպիլեպտիկ  նոպա, որի  ժամանակ  հիվանդը  ընկնում  է, կորցնում  է   գիտակցությունը, մարմնի  մկանները  ձգվում  են,  ընկնում  է  մեջքի  վրա  և  հաճախ  մարմինը  հենվում  է  միայն  կրունկների  և  գլխի  վրա: Կոկորդի  մկանների  ձգման  հետևանքով   ձայն  է  արտազատում,  շնչառական   մկանները  ևս  ձգվում,  են  դեմքը  կապտում  է,  ակնագնդերը  ետ  են  գնում  և  միայն  աչքի  սպիտակ  մասն  է  երևում,  բերանից  փրփուր  է  գնում  հաճախ  արյունախառը:Այս  վիճակը  տևում  է  20-30  վարկյան  մաքսիմում  մինչև  1  րոպե,  որից  հետո  հետևում  է  մարմնի  մկանների  առանձին  ցնցումները  սա  էլ  տևում  է  մոտավորապես  5  րոպե:Հիվանդը  լինում  է  շշմած  և  արգելակված  15-20  րոպե, որից  հետ  հետևում  է  երկարատև  և  խորը  քուն:Նոպաները  կարող  են  լինել  կրկնվող:Մյուս  տեսակը  կոչվում  է  փոքր  նոպա  որն  ունենում  է  մի  քանի  ձևեր:Դրանցից  մեկն  արտահայտվում  է  նրանով,  որ  հիվանդը  հանկարծակի  (մի  քանի  վարկյան)  կորցնում  է  գիտակցությունը,  դադարում  է  կատարել  որևէ  գործողություն:Որից  հետո  գիտակցությունը  վերականգնվում  է  և  նա  շարունակում  է  բնականոն  կըանքը:Մյուս  տեսակը  երբ  հիվանդը  առանց  որևէ  նախազգացումների  ընկնում  է, հետո  վեր  է  կենում  և  գնում:Սա  ևս  համարվում  է  էպիլեպտիկ  հիվանդություն  և  եթե  երկար  է  շարունակվում  անրադառնում  է  բնավորության  և  մտավոր  ունակությունների  վրա:





           Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:
Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.
* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:
* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:
* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:
* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:
* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:
* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:
* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:
Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.
* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;
* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;
* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;
Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:
Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները
Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն
Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ
Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:
Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:
Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .
* Հիգիենայի կանոնների պահպանումը:
* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:
* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:




                         Կակազություն





Կակազությունը  խոսքի  տեմպի  և  ռիթմի  խանգարում  է, որը  պայմանավորված  է  ծայրամասային  խոսքային  ապառատում  առկա  մկանային  ջղաձգումներով:

Կակազության  ժամանակ  առաջանում  է  տարբեր  ջղաձգումներ  որոնք  իրենց  ձևով  լինում  են  3  տեսակ:
1.Կլոնիկ-որի  ժամանակ  կրկնվում  է  նույն  հնչյունը  կամ  վանկը:
2.Տոնիկ-երբ  կակազողը  փորձում  է  արտաբերել  բառը, հնչյունը  կարծես  քարանում  է: 
 3.Կլոնիկ-տոնիկ  կամ  խառը, երբ  կակազողի  մոտ  առկա  են  2  տեսակներ:Առանձնացնում  ենք  կակազության  2  ձև՝  նևրոտիկ  և  նևրոզանման:
Նևրոտիկ  կակազությանը  բնորոշ  են  հետևյալ  առանձնահատկությունները:
.Կակազությունը  հիմնականում  ձևավորվում  է  2-5  տարեկանում:
.Ծավալուն  ֆրազային  խոսքի  առկայությունը, մինչև  կակազության  առաջացումը:
.Կակազությանը  նախորդում  է  սուր  կամ խրոնիկ  տրավմա:
.Ջղաձգումները  մեծ  մասամբ  կախված  են  կակազողի  հուզական  վիճակից:
.Որոշակի  պայմաներում  սահուն  հոսքի  հնարավորություն ՝ հուզական  հանգիստ  մթնոլոտ,  խոսալու,  շեղվելու  մեկնաբանության ժամանակ:
Նևրոզանման  կակազությունը  բնութագրվում  է 
.Ջղաձգային  կծկումները ի  հայտ  են  գալիս  3-4  տարեկանւմ:
.Ջղաձգային  կծկումները  համընկնում  են  ֆրազային  խոսքի  զարգացման  հետ:
.Կակազության  սկիզբը  աստիճանական  է  և պայմանավորված  չէ   հոգեկան  տրավմայով:
Առաջացնող  իրավիճակի  հետ, խոսքի  որակը  կախված  չէ  խոսքային  իրավիճակից:
.Խոսելու  պրոցեսի  վրա  կակազողի  ուշադրության  հրավիրումը,  թեթևացնում  է  խոսքը:
.Ֆիզիկական  և  հոգեկան  հոգնածությունը  վատացնում  է  խոսքի  վիճակը:Կակազության  2  տեսակի  դեպքում  էլ  առաջանում  են  ոչ  խոսքային  ախտանշաններ:
.Վախ  կամ  հետապնդող  մտքեր:
.Շարժողական  կամ  խոսքային  փոխօգնություն, շարժումների  առկայություն:
.Նկատվում  է  անձնային  որակների  փոփոխություն:Կակազության  առաջացման  պատճառները  բաժանվում  են  2  մեծ  խմբի  նախատրամադրող  և  հարուցիչ:
Նախատրամադրող  պատճառներին  են  դասվում.
1.բնակազմական  նախատրամադրվածություն
2.բարդացված  հղիություն, որը  հետագայում  անբարենպաստ  է  անդրադառնում  երեխայի  նյարդային  համակարգի  վրա:
3.Երկարատև  սոմատիկ  հիվանդություն:
4.Երեխայի  խոսքի  հապաղում:
5.Երեխաներին  գերծանրաբեռնելով  խոսքային  ինֆորմացիայով  խոսքի  զարգացման  համար  կրիտիկական  փուլերում:
6.Ընտանեկան,նյարդային  հոգեկան  անհանգիստ  վիճակը:
Հարուցիչ  պատճառների  շարքին  են  դասվում 
1.Գերուժեղ  արտաքին  ազդակի  ներազդումը (սթրես):
2.Ձախլիկ   երեխաների  կտրուկ  վերափոխումը  աջլիկության:
3.Ընդօրինակումով  կակազություն:
Լոգոպեդիայում  կակազության  շտկման  համար  աշխատում են  տարբեր  մասնագետներ՝   նյարդաբան,   հոգեթերապևտ,  ֆիզիոթերապևտ:




   
     

           Մանկական  ուղեղային  կաթված                                     (ՄՈՒԿ)
ՄՈՒԿ-ը  ԿՆՀ  ( կենտրոնական  նիարդային  համակարգ)  ծանր  հիվանդություն  է  որն  առաջանում  է  ուղեղի  վնասվածքի  պատճառով  ներարգանդային  կյանքում, ծննդաբերական  տրավմայի  պատճառով  և  հետծննդյան  շրջանում: Գլխուղեղի  վնասման  պատճառ  կարող  են  լինել  տարբեր  բնույթի  ինֆեկցիոն  հիվանդություններ,  որոնք  մայրը  տարել  է  հղիության  ընդացքում,  մոր  և  երեխայի  ռեզուս  գործոնի  անհամատեղելիությունից,  և երեխայի  կյանքի  առաջին  տարիներին  գանգի  տրավմաները:Հատկապես  տուժում  են  գլխուղեղի  այն  հատվածները  որոնց  օգնությամբ  իրականացվում  են  կամային  շարժումները,  առանձնացնում  ենք  ՄՈւԿ-ի  5  հիմնական  ձևեր: Առաջին  ձևի  ժամանակ  նույն  ձևով  աղտահարված  են  լինում  ձեռքերն  ու  ոտքերը: Երեխան  դժվարանում  է  նստել  և  գլուխը  պահել:
Երկրորդ  ձևի  ժամանակ  նույնպես  բոլոր  չորս  վերջույթները  աղտահարված  են  լինում  ընդ  
որում ոտքերն  ավելի  շատ  քան  ձեռքերը:
Երրորդ  ձևը  բնութագրվում  է  միակողմանի  շարժողական  խանգարումով:Աղտահարվում  է  մարմնի  մի  մասը, ավելի  հաճախ  վերին  վերջույթները:
Չորորդ  ձևը  բնութագրվում  է  ոչ  կամային  շարժումներով:Հինգերորդ  ձևի  ժամանակ  դիտվում  է  շարժումների  կոնդինացիայի  որոշակի  խանգարումներ:ՄՈՒԿ-ով  երեխաների  մոտ  մեծ  տեղ  են  գրավում  խոսքային  խանգարումները  (70-80%)  մոտ:Նրանց  խոսքային  խանգարումները  բազմազան  են,  սակայն  առավել  հաճախ  հանդիպողներից  են՝
1.դիզարտրյա
2.խոսքի  ընդհանուր  թեր  զարգացում
3.կակազություն
4.գրավոր  խոսքի  խանգարումներ:
Դիզապնյայի  ժամանակ  տուժում  են  խոսքի  շարժողական  մեխանիզմը, որի  ժամանակ  բնորոշ  է արտաբերական  շարժումների  խանգարումները, շնչառական  և  ձայնառաջացման  խանգարումները:Եթե  որևէ  մեկն  ունի  ՄՈՒԿ  ուղեղի  վնասվածքի  պատճառով  չի  կարողանում  ճիշտ  օգտագործել  մարմնի  որոշ  մկանները:ՄՈՒԿ  ունեցող  երեխաները  չեն  կարողանում  քայլել, խոսել, ուտել  ինչպես  մյուս  երեխաները:Չեն  կարողանում  օգտագործել  մանր  առարկաները, օգտվել  գրիչից, մկրատից:Չեն  կարողանում  կառավարել  ձեռքերի  ոչ  կամային  շարժումները  և  թքային  արտադրությունը:ՄՈՒԿ-ը  չի  բուժվում  չնայած  հետևանքները  հնարավոր  է  նվազեցնել, եթե  միջամտություն  է  կատարվում  վաղ  մանկական  տարիքից:                        
                    
                     Պրեզենտացիա

                 Դաունի  համախտանիշ





  


Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը1876 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը։19-րդ դարում անգլիացի բժիշկ Լոնգդոն Դաունը առաջին անգամ մանրամասն նկարագրեց Դաունի համախտանիշ ունեցող մարդուն։ Երբ 1866-ին լույս տեսավ նրա գիտական հոդվածը, նա ճանաչվեց Դաունի համախտանիշի «կնքահայրը»։ Չնայած մինչ այդ արդեն հայտնի էին Դաունի համախտանիշի առանձնահատկությունները, անգլիացի գիտնականն առաջինն էր, որ մանրամասն նկարագրեց և վերլուծեց երևույթը։ Հետագայում արդեն գիտնականները և բժիշկները սկսեցին ավելի խորն ուսումնասիրել Դաունի համախտանիշը։ 1959-ին ֆրանսիացի բժիշկ Ժերոմ Լեժունը որակեց Դաունի համախտանիշը որպես քրոմոսոմային վիճակ։ Սովորաբար հանդիպող 46 քրոմոսոմների փոխարեն Լեժունը նկատեց, որ Դաունի համախտանիշով մարդկանց մոտ դրանց թիվը 47-ն է։ Ավելի ուշ բացահայտվեց, որ հենց այդ քրոմոսոմի հետևանքով է առաջանում Դաունի համախտանիշը։ 2000-ին գիտնականների միջազգային խումբը հաջողությամբ բացահայտեց և թվեց 21-րդ քրոմոսոմի 329 գեները։ Այս նվաճումը լայն հնարավորություններ բացեց Դաունի համախտանիշի վերաբերյալ արվող հետագա հետազոտությունների համար։ Դաունի համախտանիշը քրոմոսոմային վիճակի փոփոխություններից ամենահաճախ հանդիպողն է։ ԱՄՆ-ում 691 երեխաներից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով, այնտեղ ապրում է Դաունի համախտանիշով ավելի քան 400 հազար մարդ, և տարեկան ծնվում է մոտ 6000 երեխա: Տրիսոմիա 21-ի առաջացման պատճառները դեռևս անհայտ են, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հավանականությունն աճում է կնոջ տարիքի հետ մեկտեղ։ Սակայն քանի որ երիտասարդ կանանց ծնելիության մակարդակն ավելի բարձր է, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 80%-ի մայրերի տարիքը 35 տարեկանից ցածր է։ Ամբողջական գիտական հետազոտություն չկա, որը ցույց կտա, որ Դաունի համախտանիշը պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով կամ ծնողների գործողություններով հղիությունից առաջ և դրա ընթացքում։ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի լրացուցիչ կրկնօրինակը կարող է ծագել թե՛ երեխայի հորից, թե՛ մորից։ Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։ Տրիսոմիա 21-ը և մոզաիցիզմը
Ժառանգական  չեն,  իսկ  տրանսլոկացիան դեպքերի  մեկ  երրորդում  ժառանգաբար  է  փոխանցվում, ինչն  էլ  կազմում  է  Դաունի  համախտանիշի  բոլոր  դեպքերի  1%-ը:Հիվանդության  հիմնական  ախտանիշները   սովորաբար  վաղ  տարիքում  են  արտահայտվում:Շատ  հաճախ  նկատվում  է  գանգի  անկանոն  ձև, աչքերի  թեք  կտրվածք, կոպածալք, փոքր  ականջախեցիներ, բարձր  քիմք: Երեխայի  զանգվածը  ծնվելու  ժամանակ  կարող է  լինել  նորմայից  ցածր:

 






Երեխաները թույլ են։ Հիվանդության նշանները տարիքի հետ դառնում են ավելի պարզորոշ։ Ուշադրություն է գրավում կիսաբաց բերանը, պտկիկների գերաճով և խոր ակոսներով մեծացած լեզուն, կարճ պարանոցը։ Մարմնի և վերջույթների անհամաչափություն է նկատվում։ Ձեռքերի մատները կարճ են, ճկույթները ծռված և կարճացած։ Նկատվում է մկանային արտահայտված հիպոտոնիա, որը լինում է նաև նորածնային շրջանում։ Հաճախ ափում հայտնաբերվում է լայնական ծալք։ Հիվանդների աճը, որպես կանոն, հետ է մնում։ Նրանք դժվարությամբ են սկսում պահել գլուխը, նստել, քայլել։ Ատամները ծկթում են ավելի ուշ և ոչ սովորական կարգով։ Սեռական զարգացումը խիստ ուշանում է։

Դաունի հիվանդության համար բավական բնորոշ են հոգեկան խանգարումները։ Նկատվում է թուլամտություն (օլիգոֆրենիա)։ Խիստ թերզարգացած են ոչ միայն բանականությունը, այլև հոգեկան ֆունկցիաները՝ ընկալումը, ուշադրությունը, հիշողությունը, խոսելը։ հիվանդներին անհասանելի են դառնում վերացական դատողությունները։ Խոսակցական բառապաշարը սահմանափակ է, աղքատիկ, առոգանությունը՝ թերություններով։ Բնորոշ է ընդօրինակումը։ Դաունի հիվանդությամբ երեխաները շատ կապված են հարազատների հետ, սակայն նկատվում է տրամադրության անկայունություն, լացի կամ գերհուզական բռնկումներ։

Դաունի հիվանդությամբ տառապող երեխաները, որպես կանոն, սովորում են հատուկ դպրոցներում։ Կոմպլեքս դեղորայքային թերապիան, բուժական ֆիզկուլտուրայի, մանկավարժական ներգործության, լոգոպեդի պարապմունքների համակցումով որոշ չափով բարելավում են հիվանդների վիճակը։ Երեխայի աճման հետ միասին պետք է ուշադրություն դարձնել նաև ինքնասպասարկման տարրական ունակությունների զարգացմանը։






Комментариев нет:

Отправить комментарий